Արցախ

Արայիկ Հարությունյանն Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն Արցախի նախկին նախագահների հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանի հետ Պատարագին մասնակցել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նաև՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուներ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում