Ինովացիա

ՏՏ ոլորտի նորաձևության ստարտափն իր գործունեությունը տեղափոխել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտի նորաձևության ստարտափն իր գործունեությունը տեղափոխել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտի նորաձևության GardeRobo A.I. ընկերությունն իր գործունեության հետագա ընդլայնման, զարգացման և աշխատակիցների գործունեության համար ընտրել է Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ն:

Արհեստական բանականությամբ աշխատող հարթակը «կիբեռ ոճաբանի ծառայություններ» է տրամադրում առցանց. նորաձևության ոլորտի բրենդերի կայքերում և առցանց խանութներում, կայքի այցելուների հիմնական նախընտրությունները հաշվի առնելով՝ հարթակն առաջարկում է անհատականացված լուծումներ՝ հագուստի և աքսեսուարների ընտրության և գնման համար:

Հայաստանում GardeRobo A.I. ընկերության հիմնման աշխատանքներին օժանդակել է «Էնթերփրայզ Արմենիա»-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում