Քաղաքականություն

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել էր, որ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում