Ֆիլմերի վերականգնում, փաստագրական նյութերի թվայնացում. կինոկենտրոնի կինոժառանգության բաժինն ամփոփել է տարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը 2022-ին լայնածավալ աշխատանք է կատարել. թվայնացրել ու վերականգնել է արժեքավոր կինոնկարներ, աշխատել է ֆիլմերի ստեղծման ուղղությամբ, դարձել է Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը նշեց՝ իրենց նպատակն է տեսանելի դարձնել մեր կինոմշակույթն ու ինքնությունը միջազգային հարթակներում:

«Դժվարություններով կարողացել ենք թվայնացնել ու վերականգնել չորս ֆիլմ, ինչը կինոկենտրոնի ամենամեծ ձեռքբերումն է, որովհետև մինչ օրս Հայաստանում տեղային ռեսուրսներով չեն արվել մասնագիտական թվայնացման ու վերականգնման աշխատանքներ, իսկ 2022-ին դա իրականություն է դարձել: Թվայնացվել և վերականգնվել են Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրին», «Տունը հրաբխի վրա» և «Դուստրը» կինոնկարները, ինչպես նաև Ֆրունզե Դովլաթյանի միակ վավերագրական ֆիլմը՝ «Մշակութային կամուրջներ»-ը: Դովլաթյանի ֆիլմը վերականգնվել է «Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ»,-նշեց Գալստյանն ու հավելեց՝ վերականգնվելուց հետո ֆիլմերը ցուցադրվելու են Փարիզի «Ամբողջ աշխարհի հիշողությունը» հեղինակավոր փառատոնում, իսկ ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի 100-ամյակի տոնին, մեծ միջոցառում են նախատեսում, որտեղ կներկայացնեն «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» կինոնկարները՝ նոր երաժշտական զուգակցմամբ:

Կամավորների աջակցությամբ մի շարք ֆիլմերի և մուլտֆիլմերի անգլերեն ենթագրեր են պատրաստել: Վիգեն Գալստյանի խոսքով՝ մինչ օրս մեր ֆիլմերի 98 տոկոսը չուներ անգլերեն ենթագրեր, ինչի պատճառով դրանք չէին ցուցադրվում արտերկրում: Այժմ այդ խնդիրը լուծման փուլում է:

Նա հիշեցրեց, որ 2022-ին բրիտանացի հանդիսատեսին է ներկայացվել Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Կինոկլասիկի» սթրիմինգային հարթակում, ինչպես նաև Լոնդոնում կայացած «Տարածքներ և տեղեր» փառատոնին: Ցուցադրությանն անդրադարձել է The Guardian օրաթերթը: Նույն հարթակներում ցուցադրվել է նաև Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արև» ֆիլմը:

Կինոժառանգության բաժնի կարևոր գործառույթներից է հայ կինոյի պատմությանն առնչվող փաստագրական նյութերի հավաքագրումը: Կենտրոնին հաջողվել է ձեռք բերել կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի և ռեժիսոր Գենադի Մելքոնյանի անձնական արխիվները, ինչպես նաև հայ անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի բջջանկարների մեծածավալ հավաքածուն:

Շարունակվել են նաև կինոկենտրոնում պահվող «Հայֆիլմ» ստուդիայի վարչական արխիվի հարուստ փաստագրական նյութերի թվայնացման աշխատանքները: Ընդհանուր առմամբ հաշվառվել և թվայնացվել է շուրջ 500 փաստաթուղթ և ավելի քան 1500 լուսանկար, որոնք հաջորդ տարի հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը էլեկտրոնային տեսքով՝ կինոկենտրոնի կայքում:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ