Նիդերլանդների ԱԳ նախարարը Հայաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ նամակ է հղել խորհրդարանականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանականներին ի պատասխան՝երկրի ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան Հայաստանում Նիդերլանդների դեսպանի զեկույցի հիման վրա նամակ է հղել Ներկայացուցիչների պալատ՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի տարածքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտերը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանը բռնազավթվել է (occupied) 40 քառ. կմ, իսկ սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետևանքով՝ ևս (մոտավորապես) 60 քառ. կմ տարածք:

Նա նշում է նաև, որ Նիդերլանդները սատարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պահանջը, որտեղ վերջինս կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը մինչ սեպտեմբերի 12-ն առկա սահմաններ։

Նախարարն իր նամակում անդրադառնում է ԵՄ առաքելության հնարավոր ընդլայնման կամ անկախ առաքելություն ստեղծելու հարցին՝ ընդգծելով, որ Նիդերլանդները դրական դիրքորոշում ունի Հայաստանում առաքելության հետագա տեղակայմանը՝ պարզաբանելով, որ այժմ ԵՄ-ի շրջանակներում բանակցություններ են ընթանում առաքելության ապագայի շուրջ, իսկ այս պահին ուղարկված դիտորդները Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM Georgia) կազմից են:

Հայերեն English Русский

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին