Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական անելիքների, դիրքորոշումների հստակեցման հետ կապված հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում