Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը, ով նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լաչինում իրավիճակի քննարկմանը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին։ Մենք մշտապես այն դիրքորոշումն ենք ունեցել, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման», - ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Հնդկաստանը շարունակում է վերահաստատել, որ համաշխարհային կարգի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։

Հայերեն English Français Русский Türkçe

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը