Քաղաքականություն

ՀՀ-ն շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ին՝ հրավիրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ. Արման Եղոյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ն շատ մեծ աջակցություն է ցուցաբերում ՌԴ-ին՝ հրավիրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ. Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով՝ Հայաստանը մեծ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ Ռուսաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է իր դիրքորոշումը հայտնել ստեղծված ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Արդեն 9-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, և Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ինձ անկեղծ զարմացնում են ընդդիմադիր գործընկերների ելույթները՝ ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ինչո՞ւ, որովհետև Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ: Հիմա կոչեր են ուղղվում Հայաստանի Հանրապետությանը: Մի պարզ տրամաբանական շղթա կառուցենք: Ռուսաստա՞նն է ավելի ուժեղ պետություն, թե՞ Հայաստանը: Ինձ թվում է, որ Ռուսաստանը։ Նրա բանակն ավելի մեծ է, ունի թե՛ ատոմային ռումբեր, թե՛ հրթիռներ, եւ տնտեսությունն էլ ավելի ուժեղ է։ Իսկ հիմա ընդդիմությունն, ըստ էության, ասում է. «Հայաստանի Հանրապետություն, ինչո՞ւ դու չես կարող անել այն, ինչը չի կարող անել Ռուսաստանի Դաշնությունը»։ Այն, ինչ դուք ասում եք, զուրկ է տրամաբանությունից։ Այլ հարց է, թե մենք ինչպես պետք է այդ դեպքում պահենք մեզ։ Հայաստանը պետք է օգնի՞ Ռուսաստանի Դաշնությանը Լաչինի միջանցքի հարցում, թե՞ ոչ: Եթե օգնելու է, ապա պետք է տեղեկացնեմ, որ օգնում է։ Օրինակ, հրավիրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Ռուսաստանը մշտական անդամ է, այնտեղ Ռուսաստանը կարող է իր դիրքորոշումը հայտնել: Դա շատ մեծ աջակցություն է, դա շատ մեծ գործ կլինի: Կարող է ասել, որ պահանջում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Դա արդեն կլինի շատ մեծ ներդրում: Ինչպես նաև կարող է ասել, որ Հայաստանի Հանրապետությունից որոշ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Դա էլ կարող է ասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Դա էլ շատ մեծ աջակցություն կլինի: Հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կլինի, կտեսնենք»,- ասաց Եղոյանը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում