Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի գրառումը Twitter-ում։

«Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տուժում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով», - գրել է նա Twitter-ի իր էջում։

Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտությամբ միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին և իր մյուս գործընկերներին՝ նամակ հղելով ԱՄՆ նախագահին և կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում