ԵՄ-ն հիմքեր է նախապատրաստում Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով առաքելության տեղակայման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 19-ին Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետի ավարտի կապակցությամբ։

Բորելը նշել է, որ առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված համաձայնության՝ տեղում տիրող իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և դրա մասին տեղեկացնելու նպատակով։

«Եվրոպացի 40 փորձագետների տեղակայումն ապացուցեց իր արդյունավետությունը և նպաստեց անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, որի վերջնական նպատակը կլինի նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության իրավիճակի վերաբերյալ ԵՄ տեղեկացվածությունը և նպաստելու նոր հնարավոր քաղաքացիական Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։

Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ անցումային, պլանավորման աջակցության թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։

Հայերեն English Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում