Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի նորանկախ Հանրապետությունում երկար տարիներ քաղաքական, պետական գործունեություն ծավալած և պետական բարձր պարգևների արժանացած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին:

Գալուստ Սահակյանը հիրավի վայելում էր իր կուսակցական ընկերների, գործընկերների, իրեն երբևէ ճանաչած մարդկանց սերն ու հարգանքը:

Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր հարազատ կուսակցության դավանած գաղափարախոսությանն ու անցած ճանապարհին, անգամ ծանր հիվանդության պահին ապրեց մեր պետության և Հայրենիքի մի նվիրական հատվածի՝ Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ՝ երբեք չկորցնելով իրեն բնորոշ լավատեսությունը, որով վարակում էր նաև երիտասարդ հանրապետականներին:

Նրանց համար իրենց սիրելի Գալուստ Գրիգորիչը անփոխարինելի ավագ ընկեր ու խորհրդատու էր:

Հանրապետական կուսակցությունը սգում է իր նվիրյալ, սկզբունքային ու անկեղծ ընկերոջ, մարդկային հարաբերություններում մշտապես պարկեշտ և նրբանկատ Գալուստ Սահակյանի մահը:

Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, այս անդառնալի կորստյան ծանր պահին զորակցություն հայտնում՝ մաղթելով համբերություն և տոկունություն: Աստված թող նրանց մխիթարություն տա և փարատի անամոքելի վիշտը:

Աղոթում ենք մեր սիրելի ընկերոջ հոգու խաղաղության և փրկության համար»:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն