Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. Freedom House

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. Freedom House

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել էԱդրբեջանի կողմիցԼաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունըառանցհարկադրանքիբանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին խաթարել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի Կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։

«Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունն,ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում