Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում հանքավայրերը, իրենք ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի մոտ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ անցկացվում է հանրահավաք՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ ու ի աջակցություն արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մասնակիցները նշում են, որ արցախահայերը ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին, ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում է:

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը: «Իրենք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ՝ դա նրանց չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները դժվարություններին ու արհավիրքներին դիմակայելու բացառիկ կամք են ցուցաբերել:

«Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից»,-ասաց նա:

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միակ խնդիրը Լաչինի միջանցքը բացելը չէ, խնդիրը նաև այն է, որ հակամարդկային ճնշումների միջոցով Հայաստանին և Արցախին ներկայացվել է նոր վերջնագիր:

«Ադրբեջանը այսօր հստակ գնում է Արցախը հայաթափելու և մաս-մաս խլելու ճանապարհով: Շատ ենք խոսում միջազգային հանրության սպասելիքների մասին, ուզում եմ, որ Հարավային Կովկասում հավակնություն ունեցող բոլոր երկրները ու միջազգային կառույցները հասկանան, որ այսօր միայն իրենց հեղինակազրկման խնդիրը չէ: Այսօր է որոշվում նաև իրենց մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալ, թե չունենալու խնդիրը: Դերակատարներն այսօր պետք է իմանան, որ հայ ժողովրդի համար այս կարևոր փուլում պետք է օգտագործեն իր հնարավորությունները, որոնք կարող են Ադրբեջանին զսպել, ճնշել և այս ամենից հետ կանգնեցնեն»,- հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Աբրահամյանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն