Հասարակական

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Համագործակցության շրջանակում կարևորվել է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ուղղված միջոցառումների դերը։

Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահը գործընկերներին առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում