Հասարակական

Նարեկ Մկրտչյանն ու Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենն անդրադարձել են համագործակցությանն ուղղված հարցերի

2 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանն ու Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենն անդրադարձել են համագործակցությանն ուղղված հարցերի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված մի շարք հարցերի։

Մասնավորապես, ընդգծվել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, սոցիալական բնակարանաշինության, կանանց զբաղվածության տեխնոլոգիական ծրագրերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, փորձագիտական աջակցության ու նոր գործիքների ներդրման կարևորությունը։ Քննարկվել է այս ուղղությամբ ԱՄԷ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա տեղայնացումը Հայաստանում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում