Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. ՀՀ փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և Կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»,-ը, փոխվարչապետը նշեց, որ ընտանիքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հարցը հիմնականում կարելի է լուծված համարել:

Անդրադառնալով Գյումրիում առկա տնակներին՝ փոխվարչապետն առանձնացրեց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի՝ այդ տնակներն ապամոնտաժվելու են:

«Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք սրտի, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,-նշեց փոխվարչապետը, տեղեկացնելով, որ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվանից և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծվի տնակների և ժամանակավոր կացարանների հարցը:

Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով. նախ՝ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են: Տնակներում բնակվող տարբեր խմբերի համար այս հարցի լուծումը լինելու է տարբեր՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրով, կամ ֆինանսական աջակցության:

Խոսելով վթարային բնակելիների մասին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին և 2026 թվականին ամբողջ Հանրապետությունում վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը լուծված պետք է լինի: Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը հարավում սահմանազատումը համարում է ԹՐԻՓՓ-ի իրագործման կարևոր հանգրվաններից մեկը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը

Իսրայելը մտադիր չէ հեռանալ Սիրիայից, Լիբանանից և Գազայից, մինչև սպառնալիքները լիովին չվերանան

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները բարձրաձայնել են Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրները

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի արևելքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ խոցելու մասին

Մասիսի բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարվա սկզբին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -18/11/26

Ասիական ինդեքսներ - 18/11/26