Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավել ծրագրերում

2 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավել ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում բանկի գործունեության 30 տարիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանկը Հայաստանումէարդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ եվրո ավելի քան 200 ծրագրերում, որոնցից ավելի քան 90 տոկոսըգործում էմասնավոր հատվածում:

«Բանկի ներդրումների հիմնականթիրախներն ենֆինանսականոլորտը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները: Բանկիներդրումներըզուգորդվածենքաղաքականության ներգրավմամբ և տեխնիկական համագործակցությամբ:

Միջին հաշվով, Բանկի ներդրումներըՀայաստանի տնտեսությունում կազմում ենտարեկան շուրջ 150 մլն եվրո ։ Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ 100 միլիոն եվրո:

Կայուն ենթակառուցվածքներիոլորտումԲանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհիշինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերսկառուցված կամրջի հաջողության վրա: Մայրաքաղաքում Բանկնաջակցում է քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ ևծախսարդյունավետ ավտոբուսներ:

Բանկնօգտագործում է մի շարք պրոդուկտներ՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի տնտեսության կարևորդերակատարներին: Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է«Տելեկոմ Արմենիա», «Փիքսարտ», «Սարանիստ», «Ամբեր Կապիտալ» կազմակերպություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում