Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը:

«Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի «Մանկական Եվրատեսիլը», և ամեն անգամ ցանկանում ենք, որպեսզի հաջորդ միջոցառումն ավելի լավը լինի, ավելի դիտարժան լինի: Այդ համատեքստում նամականիշի մարումը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հանրային, հասարակական կյանքում: Ցանկանում եմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին: Դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից