Քաղաքականություն

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց  «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները հնարավորություն են ունեցել բովանդակային քննարկում ունենալ հայտարարության տեքստի շուրջ:

«Կարող եմ ասել, որ բազմաթիվ կետերի շուրջ ստացվեց փոխհամաձայնության գալ: Ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա Ազգային ժողովի հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ անց գումարվելու է, և այն լինելու է երեքժամյա ռեժիմով, առաջարկում եմ բովանդակային քննարկումները տեղափոխել պլենար նիստերի ձևաչափ: Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ապա հանձնաժողովների անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ասաց Աղաջանյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարությաննախագիծը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում