Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նիստերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նիստերին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Նիստերը, համապատասխանաբար, վարել են՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը:

Վերոնշյալ նիստերում քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր: Հաստատվել են 2023 թվականին տեսչական մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերը։

Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։

Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը, խնդիրները համագործակցաբար վեր հանելու և դրանք միասնական ու հետևողական լուծելու նպատակով համատեղ քայլերի իրականացումը:

Հայերեն Русский

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ