Փոխվարչապետը մասնակցել է ՎԶԵԲ աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հատնեցին փոխվարչապետի գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող ներդրումային խորհրդի ձևաչափը՝ որպես քաղաքականությունների մշակման գործընթացում մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։

Անդրադառնալով 2012 թվականից գործող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի՝ որպես ինստիտուցիոնալ միավորի դերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Խորհուրդը, գործարար համայնքի հետ բաց և կանոնավոր երկխոսություն ապահովելուն զուգահեռ, իր տեխնիկական և խորհրդատվական աջակցությամբ ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված շուրջ երկու տասնյակը գերազանցող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում։

Ընդգծելով մասնավոր հատվածի զարգացումը խոչընդոտող խնդիրներին ուղղված լուծումները համատեղ մշակելու անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը։

Հայերեն English Français Русский

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը