Ինովացիա

Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով մրցույթ կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով մրցույթ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 10-11-ը CyHub Armenia-ն կանցկացնի Capture the Flag կիբեռանվտանգության մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակը երկրում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելն է։

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները պետք է կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովեն համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնեն և արձագանքեն այնպիսի կիբեռհարձակումների, որոնք կարող են պատահել իրական կյանքում:

CTF 2022 մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, մասնակցել կարող են հետաքրքրված բոլոր անձինք։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում