Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանԷդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և հայ-ուրուգվայական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ուրուգվայական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը ուրուգվայցի դիվանագետին ներկայացրել էՀայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։ Ներկայացվել ենԼեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում