Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում իր ակտիվությունը պայմանավորում է նոր աշխատանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանն ասաց, որ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը վարչական շրջանների աշխատանքը համակարգելու գործառույթ չեն ունեցել:

« Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով: Դա է պատճառը, որ ես իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջաններում: Չեմ մտածում ընտրությունների մասին: Ես կենտրոնացված եմ այն աշխատանքի վրա, որի համար նշանակվել եմ»,-ասաց նա:

Ավինյանը վստահեցրեց, որ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցվելու է, և հաջորդ տարի պատրաստ կլինի նախագիծը:

Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտի խնդիրներին` փոխքաղաքապետը փաստեց, որ տրանսպորտի վիճակը լավ չէ: «Խնդիրները լուծելու համար մինչև տարեվերջ 150 նոր չինական, իսկ հաջորդ տարի 80-ից ավել MAN մակնիշի ավտոբուսներ ենք սպասում»,-հավելեց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Երևանի ավագանու՝ 2023 թվականին սպասվող ընտրություններում: 2022 թվականի սեպտեմբեր 22-ից Ավինյանը զբաղեցնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան