Միջազգային Lineate ՏՏ ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում գործող Lineate ՏՏ ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունն ավելի քան 15 տարի զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ և տրամադրում է բարձրակարգ ինժեներական թիմեր և ծրագրային լուծումներ ամերիկյան և եվրոպական ընկերություններին՝ գովազդային տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, լրատվամիջոցների և կրթական շուկաներում և այլ ոլորտներում:
Lineate-ը հիմնադրվել է 2006 թվականին, ունի գրասենյակներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում և արդեն Հայաստանում։ Իրականացրել է 900-ից ավելի նախագծեր ԱՄՆ-ում և Եվրոպայում։
Ընկերության հաճախորդների շարքում են The New York Times-ը, SAP-ը, Ebay-ը, Etsy-ը, Shutterstock-ը, և այլ ճանաչված ընկերություններ։