Սենատում Հայաստանին պաշտպանող բանաձևի քննարկմանն ընդառաջ արցախցիները խնդրագիր հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա իրականացրեցին, ապա խնդրագիր հանձնեցին դեսպանատանը՝ ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք բանաձևի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի, ներառյալ սփյուռքից:

«Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- նշված է խնդրագրի մեջ:

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, 2020թ.նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչովբանաձեւը: Այս բանաձևի նախագծով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը նաև առաջարկում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը:

Հայերեն English Español Français Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին