Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Իգոր Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինչպես արդեն հրապարակային է հայտարարել, Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ:

Զրուցակիցները քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում