Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովի շրջանակներում մասնակցել է «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը և հանդես եկել խոսքով՝ նշելով, որ նման գաղափարախոսությամբ է առաջնորդվում Հայաստանի կառավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից,Աննա Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության վերջին տարիների քայլերը միտված են առողջապահական ոլորտում առաջընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մոր և մանկան առողջությանը, պարտադիր առողջապահական համակարգի ներդրմանը և մի շարք այլ ծրագրերի:

Ըստ վարչապետի տիկնոջ՝ կառավարության քաղաքական կամքը ապացուցվում է նաև առողջապահական համակարգի բյուջեի ավելացմամբ, ինչը հնարավոր է դարձնում առաջնահերթություն դարձած բարեփոխումների իրականացումը։

Աննա Հակոբյանը քննարկման մասնակիցներին նաև վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն բան բարձր պաշտոններում կանանց ներգրավվածությունը Հայաստանում բարձրացնելու ուղղությամբ:

«Վարչապետի տիկինը ներկա է եղել նաև «Երբ մենք քայլում ենք սառույցի վրայով, կարող ենք նաև պարել», «Կանանց առաջնորդության կարևորությունը» խորագրով պանելային քննարկումներին: Բանախոսների թվում էին Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Սամի Բահուսը, ԱՄՆ պետքարտուղարության կանանց հիմնախնդիրների հարցերով ավագ մասնագետ Կատրինա Ֆոտովատը և այլ ազդեցիկ կանայք գրեթե ամբողջ աշխարհից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Կանայք, պատերազմը և խաղաղությունը» խորագրով պանելային քննարկման բանախոսներից էր Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլես Ֆերնանդեսը, ում խոսքով՝ այս պահին աշխարհում շարունակվող շուրջ 30 պատերազմ կա, որոնցից հիմնականում տուժում են հենց կանայք: Ռոբլեսն օրինակ է բերել իրենց զինված ուժերը, որի կազմում մեծ թվով կանայք կան, և այդ համատեքստում կարևորել է նրանց ներգրավածությունը բանակային գործում: Ըստ նախարարի՝ Իսպանիայում քայլեր են ձեռնարկվում կոնֆլիկտների հանգուցալուծման գործում կանանց դերն ավելացնելու ուղղությամբ՝ վստահ լինելով, որ կանայք աշխարհը փոխելու մեծ ներուժ ունեն։ Զինվորական համազգեստով կանայք պետք է աշխարհում ավելի շատ լինեն, ինչը կնպաստի հենց խաղաղությանը՝ նշել է նախարարը։

Ֆորումի շրջանակում Աննա Հակոբյանը կարճ զրույց է ունեցել Իսլանդիայի չորրորդ նախագահ Վիգդիս Ֆիննբոգադոուտտիրի հետ, որը համարվում է աշխարհում առաջին կինը, ով ընտրվել է սահմանադրական և ժողովրդավար պետության ղեկավար:

Հայերեն Español Français

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները