Կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ փառահեղ հաղթանակներ. Գագիկ Վանոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի կարծիքով սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանի նվաճած ոսկե մեդալը նվիրված աշխատանքի արդյունք է:

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մարմնամարզությունը շարունակաբար լավ արդյունքներ է գրանցում: Եվ այդ ամենը ի պատիվ մեր մարզիչների` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր տղաների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Մենք կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ այսպիսի փառահեղ հաղթանակներ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վանոյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` նոր մարզադահլիճ ունենալու աշխատանքները շարունակաբար կատարվում են. նախաձեռնությունը պետության և քաղաքապետարանի կողմից առկա է:

«Առավել քան վստահ եմ՝ 2-3 տարվա ընթացքում ունենալու ենք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սպորտային մարմնամարզության դահլիճ: Չկա օդում կախված հարց: Մարզադահլիճը կլինի, ասում եմ՝ որպես ֆեդերացիայի նախագահ»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում գրավեց առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է մարմնամարզությունից: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Հարություն Մերդինյանն, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ մրցանակակիր:

Հայերեն English Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար