Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին՝ պաշտոնում վերընտրվելու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԱռավարությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքով:

Առավել քան համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ Ձեզ համար ընդունելի ժամանակահատվածում։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Հայերեն العربية Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան