Podcast-Հարց բժշկին. եղանակին համահունչ չհագնվելը կարող է նպաստել սուր շնչառական վարակների արագ տարածմանը. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային փոփոխության շրջանը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջան: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը:

«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հետ զրույցում անդրադարձել է սուր շնչառական հիվանդություններին, վիրուսներին, որոնք այս շրջանում գլուխ են բարձրացնում:

«Յուրաքանչյուր տարի նոյեմբերից սկսվում է սուր շնչառական վարակների սեզոնը, և Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ՝իրավիճակը գնահատելու և անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»,-ասաց մասնագետը:

Նա նշեց, որ արդեն մեկնարկել են գրիպի դեմ պատվաստումները, և ունեն բավականին մեծ ակտիվություն՝ օրական 3000-4000 անձ ստանում է գրիպի դեմ պատվաստում:

Անդրադառնալով հիվանդանոցային պայմաններին, ելնելով Քովիդի շրջանից՝ մասնագետն ասաց, որ մեր բժշկական կենտրոնները պատրաստ են նոր բռնկումների ժամանակ դիմակայել, ընդունել և համապատասխան օգնություն տրամադրել:

Մասնագետը խորհուրդ տվեց նախ,չմոռանալ հագնվել եղանակին համահունչ, նաև՝պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Եվ դա առաջին հերթին խրախուսվում է ռիսկի խմբերում ընդգրկված քաղաքացիներին՝ 65 տարեկանից բարձր անձանց, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, բուժաշխատողներին, հղիներին: Նրա խոսքով՝ պատվաստումներն իրականացնելը միանշանակ կկանխի և՛ հիվանդության զարգացումը, և՛ հետագա բարդությունները:

Մասնագետի հետ զրույցում անդրադարձել ենք նաև հարցին, թե աշխարհում ինչպե՞ս է զարգանում «Կապիկի ծաղիկ» հիվանդությունը, Հայաստանում ինչ կանխարգելիչ քայլեր են արվում:

Այս պահին Covid-19-ի ի՞նչ պատկեր է աշխարհում և Հայաստանում, կարելի՞ է արդյոք ասել, որ հիվանդությունը լիովին նահանջել է, թե՞ ոչ, և ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում մարդիկ կարծես ավելի թեթև են տանում վիրուսը… Այս և մի շարք այլ խնդիրների վերաբերյալմասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Հնչ․ ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա