Life

Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին

1 րոպեի ընթերցում

Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ աստղ Քրիստինա Ագիլերան «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երևանյան մենահամերգի մասին՝ նշելով, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ:

View this post on Instagram

A post shared by HAYA Festival (@hayafestival)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա գրել է. «Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»:

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել էր: Այդ մասին հայտնել էր փառատոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում