Հասարակական

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում