Հասարակական

Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում նոյեմբերի 5-ին տնկվելու է շուրջ 5 հազար ծառ

1 րոպեի ընթերցում

Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում նոյեմբերի 5-ին տնկվելու է շուրջ 5 հազար ծառ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են քաղաքապետարանից, ընդգծելով, որ կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր. հիմնվում է անտառ-տնկարկ:

Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:

Ծառատունկին մասնակցելու են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ:

Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում