Ոչ թե սահմանային միջադեպ, այլ լայնամասշտաբ ներխուժում. ՀՀ ԱԽ քարտուղարը ՌԴ գործընկերոջը ներկայացրել է Բաքվի ագրեսիան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը․ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Ըստ աղբյուրի՝ ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ կողմերը նաև անրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին:

Հայերեն العربية English Español Français Русский

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին