Տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից է. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և համապարփակ կարգավորման շատ կարևոր մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Տարածաշրջանային տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է և շատ կարևոր մաս է՝ համապարփակ կարգավորման»,-ասաց ԱԳ նախարարը:

Այս հարցով բոլոր մանրամասների համար նա հորդորեց դիմել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

«Սակայն, պետք է արձանագրեմ, որ վերջին հանդիպումներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով որ անցնում ե»,-ասաց Միրզոյանը:

Իսկ մնացած դետալները, ըստ նախարարի, դեռ քննարկվում են: «Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունն այստեղ ևս, ու պետք է արձանագրեմ նաև ադրբեջանական և հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:

Հայերեն English Español Русский

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին