Հասարակական

Վնասվել է Ucom-ի ցանցային կարևորագույն մալուխներից մեկը. կապը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կտևեն մինչև 5 ժամ

1 րոպեի ընթերցում

Վնասվել է Ucom-ի ցանցային կարևորագույն մալուխներից մեկը. կապը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները կտևեն մինչև 5 ժամ

ԵՐԵՎԱՆ,3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով հնարավոր են խնդիրներ՝ Ucomֆիքսված կապից օգտվելիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Յուքոմ ընկերությունը:

«Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կարևորագույն մալուխներից մեկը։ Դրա հետևանքով հնարավոր են խնդիրներUcom ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։ Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար »,- նշված է հայտարարության մեջ:

։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում