Հասարակական

Հայաստանը միակողմանի ամբողջությամբ լուծել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միակողմանի ամբողջությամբ լուծել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022-ի հոկտեմբերի 10-ին Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը և պահանջել է տուգանք վճարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հրապարակված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում:

Փաստաթղթի մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերության միջև 06.08.2021թ. կնքված N ՄԱԱՊՁԲ-21-4-11 գնման պայմանագրի (այսուհետև՝ Պայմանագիր) շրջանակներում հորդանանյան ընկերությունը 2021 թվականի ընթացքում պետք է մատակարարեր վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ապրանք, սակայն չի մատակարարել:

«Հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.6 կետի 2.1.6.1 ենթակետի բ) պարբերության պահանջները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թ. հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ պայմանագիրը:

Տեղեկացնում եմ, որ «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերությունը պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005028106 հաշվեհամարին փոխանցել 23 232 233 ՀՀ դրամ՝ որպես տույժ, Պայմանագրի 6.2 կետի համաձայն»,-նշվում է փաստաթղթում:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում