Մեր նպատակն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա մինչև 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նպատակադրումն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Փաշինյանը հիշեցրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին՝ նշելով, որ ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին:

«Ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք այդ կրկնապատկված և եռապատկված աշխատավարձը ստանում են: Ես տխուր եմ, որ Հայաստանում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Բայց մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որ նրանք այդ ուղղությամբ շարժվեն: Բայց նաև 2023-ի համար խնդիր եմ առաջադրել ԿԳՄՍ նախարարությանը, որ ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում՝ համապատասխանաբար դաստիարակների համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի գնահատմամբ՝ ատեստավորման համակարգն արդարացնում է իրեն, և պետք է շարունակեն գնալ այդ ճանապարհով: Ուսուցիչների ատեստավորումը պետք է լինի պարբերական գործընթաց: «Քաղաքական որոշման հարց է, կքննարկենք կորոշենք, որ ուսուցիչները 3 կամ 5 տարին մեկ անցնեն ատեստավորում, որը կլուծի երկու հարց՝ առաջինը՝ հանրությունը վստահ կլինի, որ աշխատանքը վստահվել է պատշաճ որակավորում ունեցող մարդկանց, իսկ աշխատողները կիմանան, որ իրենց որակավորումը վերահաստատելով՝ նաև սոցիալական լրացուցիչ երաշխիք են ստանում աշխատավարձերի տեսքով»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը շատ ուրախ է, որ կա հնարավորություն, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 400-450 հազար դրամ աշխատավարձ: «Բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ: Եվ սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ: Այս ատեստավորման համակարգը մեզ այդ հնարավորությունը տալու է»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

25 տարի ստեղծելով հարմարավետություն․ «Կոնսէլ»-ը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ