Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում նոյեմբերի 1-ի լույս 2-ի և 2-ի լույս 3-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, նոյեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացումը՝ 17-20մ/վ:

Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, նոյեմբերի 4-6-ն՝ առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ:

Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:

Արցախում նոյեմբերի 1-ին սպասվում է թույլ անձրև, 2-ին՝ առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում