Հասարակական

Վահագն Ռաշը ներկայացրել է Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Հայաստան» երգը

1 րոպեի ընթերցում

Վահագն Ռաշը ներկայացրել է Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Հայաստան» երգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Վահագն Ռաշը (Վահագն Ռուշանյան), ներկայացրել է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» և «Հայաստան անունդ տալիս» բանաստեղծությունների հիման վրա գրված «Հայաստան» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա ուղերձ է, որ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս ընտանիքից , հայրենիքի,բնության, ավանդույթների, սրբավայրերի հանդեպ անսահաման սիրուց , և այն ամենը ինչ մենք անվանում ենք Հայաստան: Հենց այդ սկզբունքից ելնելով էլ՝ տեսահոլովակում նկարահանվել են Վահագնի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։

Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում