Հասարակական

Սուրեն Պապիկյանը, Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը, Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում