Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կանն քաղաքում հոկտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ազնավուր հիմնադրամից:

Շառլ Ազնավուրի զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։

Զբոսուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիկոլա Ազնավուրը, Կաննի հայերի միության անդամները, այլ հյուրեր։

Շառլ Ազնավուրը Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցներից էր՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես ժյուրիի անդամ։ Նա ամուր կապեր է ունեցել այս քաղաքի հետ և անգամ ստացել է Կաննի պատվավոր քաղաքացու կոչում։

«Այս իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական անգամ հարձակման է ենթարկվում, և սպառնալիքի տակ է նրա գոյատևման հարցը: Մենք չպետք է անտարբեր մնանք. ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չպետք է քողարկի այս իրողությունը։ Ես ցանկանում եմ ընդգծել մեր կապը, մեր հարգանքն ու աջակցությունը հայտնել Հայաստանին։ Մենք պետք է աջակցենք հայերին, որոնք ճնշման են ենթարկվում, և պաշտպանենք նրանց ամբողջականությունը»,- ասել է Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում