Աննա Հակոբյանը Տավուշում այցելել է գործարար կանանց ձեռնարկություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը:

«Անուշ Ալեքսանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ գործելուց միշտ զրուցում է հերոսների հետ և հավելել, որ թելերի գույնը բնական տարբերակով է ստանում` բուսաներկով:

Անուշ Ալեքսանյանը գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից, զուգահեռ, երկար տարիներ դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկան է դասավանդել: Հիմա արդեն 75-ն է բոլորել, և մտածում է գործը ժառանգելու մասին:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գորգագործը իր ծրագիրն է ներկայացրել` փոքրիկ տարածք ունենալ և աշակերտների հետ աշխատել։ Այդ հարցում փորձում է օգնել նաև համայնքը:

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ այս պարագայում խմբակը անհրաժեշտություն է, ինչի արդյունքում համայնքը կշահի և կզարգանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տավուշի մարզում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքի բնական հյութերի արտադրամասում էր, որի հիմնադիրը տեղացի Գիշյանների ընտանիքն է։ Արտադրամասը հիմնվել է 2019 թվականաին։

«Արտադրամասի տնօրեն Սուսաննա Գիշյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել օգտագործվող տեխնոլոգիաները, պատմել թե ինչպես են ստանում հյութերը: Մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից։

Տիկին Աննա Հակոբյանը շատ գովելի է համարել այն հանգամանքը, որ արտադրամասը իր հյութերն առաջնային կարգով մոտ մեկ տասնյակ զորամասերի է մատակարարում:

Արտադրամասում այս պահին 6 մասնագետ է աշխատում: Նախատեսվում է ապագայում արտադրամասը ընդլայնել և աշխատատեղեր ավելացնել»,- հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ հյութերի արտադրամասից հետո վարչապետի տիկինն այցելել է «Վիտրում» ձեռագործության արտադրամաս, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել են արտադրամասի համահիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը:

«Բիզնես ստեղծելու գաղափարը առաջացել է 2016-ին, կյանքի կոչվել 2019-ին: Ըստ կանանց՝ բիզնես հիմնելու դրդապատճառներից մեկը քաղաքում ու մարզում կարծրատիպ կոտրելն էր, առ այն թե քիչ ներդումով բիզնես անհանար է հիմնել: Պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներներ, ժամացույցներ, լուսամփոփեր (լամպեր): Արտադրամասում նաև եռաչափ մոդելավորման դասեր են անցկացնում:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են գործընկեները սպառում արտադրանքը: Նունեի և Սիրանուշի խոսքով՝ այս պահին հիմնական սպառումը սոցհարթակներով է իրականացվում, ներկայացված են նաև երևանյան մի շարք խանութներում։ Բիզնեսն ընդլայնելու համար դիմել են պետական աջակցության ծրագրերի»,- տեղեկացնում է աղբյուրը:

Գունավոր լուսամփոփերն ու կրծքազարդերը դրական տրամադրություն են փոխանցում՝ անկեղծացել է վարչապետի տիկինը և երիտասարդներին աշխատանքում հաջողություններ մաղթել:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել