Ինովացիա

DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային մրցույթը

1 րոպեի ընթերցում

DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DataArt-ը Հայստանում 3-րդ տարին անընդմեջ կանցկացնի ծրագրավորման միջազգային Proggy-Buggy մրցույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 12-ին: Մասնակցության համար պետք է նախորոք գրանցվել:

Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է 42 րոպեում 13 խնդիր լուծեն։ Բոլոր խնդիրների լուծումը consol application է, որի սկզբնական տեքստը պետք է ուղարկվի ստուգման սերվեր՝ բացվող ցանկից ընտրելով ծրագրավորման լեզուն։ Հասանելի լեզուներն են՝ C, C++, Free Pascal, Java, Mono C#, Python, Ruby, PHP և JavaScript։

Մրցույթին կարող են մասնակցել աշակերտներ, ուսանողներ, ծրագրավորողներ և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ծրագրավորման հմտություններ և գլուխ են հանում Consol application և standard input/output streams տերմիններից:

Proggy-Buggy ծրագրավորման մրցույթը DataArt ընկերությունը տարբեր երկրների իր գրասենյակներում անցկացնում է 2013-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում