Հասարակական

Առնվազն 1 ֆիլմ՝ ժեստերի լեզվով.պատգամավորն առաջարկում է ավելացնել ժեստերի լեզվով հեռարձակվող հաղորդումների ծավալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է մուլտֆիլմերի դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում՝ եթերաժամում ավելացնել օրական առնվազն 1 ֆիլմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթոյանն իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:

«Նախագծով առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել ժեստերի լեզու հասկացությունը: Մասնավորապես, առաջարկում եմ հստակեցնել հայերեն ժեստերի լեզով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները, մուլտֆիլմերի դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում՝ եթերաժամում ավելացնել օրական առնվազն 1 ֆիլմ»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է նաև հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվով թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար, մասնավորապես շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում, ՀՀ տոների և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները, վարչապետի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները, արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները, ինչպես նաև սոցիալական գովազդը:

Պատգամավորն առաջարկում է նաև իրավական հիմքեր ստեղծել ԱԺ հատուկ նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար:

Հայերեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/04/25

Ասիական ինդեքսներ - 23/04/25

Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ