Սպորտ

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ Երևանում կայացել է 2022 թվականին սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնություն

1 րոպեի ընթերցում

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ Երևանում կայացել է 2022 թվականին սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 21ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է 2022 թ․Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Առաջնությանը մասնակցել են շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ ավելի քան 23 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես են եկել ռուսաստանցի, բելառուսցի, ֆրանսիացի մարզիկները:

«Ուրախ ենք, որ տեխնիկապես աջակցել ենք միջազգային կարևորության այնպիսի առաջնության, որում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Ընդհանուր առմամբ՝ խաղարկվել է 55 հավաքածու մեդալ: Ընդ որում, սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է նաև երիտասարդների մարտական սամբոյի առաջնություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում