Արայիկ Հարությունյանը կարևորել է Ռուսաստանի ներկայությունն ու երաշխիքները Արցախի ապագայի համար

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:

«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը:

Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանեց․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստանի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։

Հայերեն Español Русский

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին