ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սոֆիայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Աթանաս Զեհիրովը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանի նախագահից ստանալ այդ պարգևը:

«Շնորհակալություն եմ հայտնում և շտապում եմ Ձեզ ասել, որ ոչ միայն ես եմ աշխատում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այլ նաև իմ շատ գործընկերները: Այս մեդալն ինձ համար կարևոր նշանակություն ունի, այն արտացոլում է մեր աշխատանքը»,- նկատեց Զաֆիրովը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող հայերի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

«Մենք հնարավորությունը ունենք երախտագիտության խոսք ուղղել կոնկրետ Ձեզ և նաև բոլոր այն Ձեր գործընկերներին, ովքեր նպաստում են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres