Արոնյանը հաղթանակ է տոնել ԱՄՆ առաջնության 12-րդ տուրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը,որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջնությունում կայացել են12-րդ տուրի պարտիաները:Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով Էլշան Մորադիաբադին, իսկ Սամուել Սևյանը պարտություն է կրել` զիջելով Հանս Նիմանին:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝8միավորով:Սամուել Սևյանը9-րդն է,իսկ Լևոն Արոնյանը` 10-րդը: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է14շախմատիստ:Այն մեկնարկել է հոկտեմբերի5-ին և կեզրափակվի հոկտեմբերի20-ին:Առաջնությունն ունի13տուր:Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է262հազար ԱՄՆ դոլար:Հաղթողը կստանա60հազար դոլար: